Թուրքիայի ԿԲ-ի ղեկավարն առաջին անգամ կին է դարձել

Թուրքիայի ԿԲ-ի ղեկավարն առաջին անգամ կին է դարձել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հանրապետության Կենտրոնական բանկի նոր ղեկավար է նշանակել Հաֆիզե Գայե Էրքանին։Այս մասին ասված է Resmi Gazete պաշտոնական թերթում հրապարակված հրամանագրում։

Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Շահապ Քավջիօղլուն նշանակվել է Թուրքիայի բանկային գործունեության կարգավորման և վերահսկողության խորհրդի ղեկավար։

Էրքանը դարձել է Թուրքիայի Կենտրոնական բանկը գլխավորող առաջին կինը։ Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ նրա նշանակումը կարող է կապված լինել Թուրքիայի ֆինանսների նոր նախարար Մեհմեդ Շիմշեքի հետ, որին վստահված է երկրի տնտեսությունում կարգուկանոն հաստատելու գործը։ 

Այսպիսով, հանրապետության ղեկավարության ֆինանսական բլոկում առանցքային պաշտոններն ամբողջությամբ թարմացվել են։