«Իշխան կուզե չլել մըզի, զարթիր, լաո, փրկի մըզի»

«Իշխան կուզե չլել մըզի, զարթիր, լաո, փրկի մըզի»

Ժողովրդական շարժումները, որպես կանոն, նաեւ ժողովրդական բանահյուսություն, թեւավոր խոսքեր ու ասացվածքներ, երգեր ու բանաստեղծություններ են ծնում, որոնք մնում են պատմության մեջ։ Ասենք, օրինակ, 2018-ի շարժման հաջողության մեջ մեծ դերակատարում ուներ կարգախոսը՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»։ Դիպուկ, կարճ, տպավորիչ կարգախոսներն ավելի մեծ գործ են անում, քան իրենք՝ շարժման առաջնորդները։ Կամ՝ 18-ի հեղափոխության երգը, որն անմիջապես սիրվեց ժողովրդի կողմից եւ տարածվեց։

Մարդը, որը բնույթով մենակ է եւ միշտ վախենում է մենակությունը, անմիջապես գնահատեց․ «Դու մենակ չես, մենակ չես, մենակ չես․․․» վանկարկումը։ Այնպես ինչպես մեր վախվորած ու ճնշված հասարակությունը իր կոմպլեքսներից ազատվելու ճանապարհը տեսավ «Դուխով» գլխարկ դնելու ու «Դուխով» կոչը հնչեցնելու մեջ։

Այս անգամ համաժողովրդական շարժում սկսողները ազգային ոգին բարձրացնելու, ազգի դիմադրողականությունն արթնացնելու խնդիր են դրել։ Դրա համար էլ հրապարակում եւ երթերի ժամանակ ազգային երգեր են հնչում եւ հատկապես՝ թուրքի դեմ պայքարի սիմվոլիկային են դիմել։ Երեւի չկա հայ, որ «Զարթիր, լաո» երգը չիմանա։ Երգի խրոխտ ու հեշտ հիշվող բառերը, մարշի նմանվող երաժշտությունը համահունչ են այսօրվա մեր զգացողություններին եւ ոգեւորում են մարդկանց։ Բայց երգի բառերը նաեւ ձեւափոխում են, հումոր անում։

Երեկ Ֆրանսիայի հրապարակում օրվա ընթացքում քայլելուց շատ հոգնած մի տղա կատակով ձեւափոխել էր երգի տողերը․ «Իշխան կուզե չլել մըզի, զարթիր, լաո, փրկի մըզի»։