ԱՄՆ-ն ձգտում է խուսափել Իրանի հետ ռազմական բախումից․ Դոնալդ Թրամթ

ԱՄՆ-ն ձգտում է խուսափել Իրանի հետ ռազմական բախումից․ Դոնալդ Թրամթ

Միացյալ Նահանգները ձգտում է խուսափել Իրանի հետ ռազմական բախումից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Բահրեյնի գահաժառանգ արքայազն Սալման բին Համադ բին Իսա ալ-Խալիֆայի հետ հանդիպման ժամանակ։ Միաժամանակ սակայն, Սպիտակ տան ղեկավարը շարունակում է մտածել, որ ամենայն հավանականությամբ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակումների հետեւում կանգնած է Իրանը։ Թրամփը նաեւ նկատել է, որ ռազմական առումով ԱՄՆ-ն շատ ավելի լավ է պատրաստված, քան Իրանը։