Հիմա խնդրում եմ մի բան բացատրեք ոստիկաններին

Հիմա խնդրում եմ մի բան բացատրեք ոստիկաններին

Դիմում եմ խնդրանքով Հայաստանի իշխանություններին և ՀՀ ԱԺ պատգամավորներին:
Այս պահին Շիրակ կենտրոնին հասցեագրված վառելափայտով բարձված մեքենան կրկին տարվել է Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին: Վառելափայտըօրինական ճանապարհով ձեռք բերելու բոլոր փաստաթղթերը առկա է...

Ամեն օր ցրտահարության վտանգից սարսափած, հարյուրավոր ծայրահեղ աղքատ մարդիկ, տնակներում պատսպարված միայնակ տարեցներ և մանկահասակ երեխաներով ընտանիքներ վառելափայտ են աղերսում, բայց մեր վառելափայտը անհիմն պահվում է, վառելափայտով մեքենաները... Հիմա խնդրում եմ մի բան բացատրեք ոստիկաններին կամ ասեք էս ծրագրից մենք հրաժարվենք:

«Շիրակ Կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան