ԱՏՁՄ-ն հայտարարեց «Արմաթն օդում» ծրագրի մեկնարկը

ԱՏՁՄ-ն հայտարարեց «Արմաթն օդում» ծրագրի մեկնարկը

Կեսօրին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղի ունեցավ ասուլիս ԱՏՁՄ առաջիկա նախագծերի,  մասնավորապես՝ «Արմաթ» լաբորատորիաների սպասվող ընդլայնման վերաբերյալ։ Ասուլիսի բանախոսներն էին ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը, «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը և «Արմաթ» նախագծի հիմնադիր Կարեն Վարդանյանի եղբորորդի Վահան Վարդանյանը՝ որպես Վարդանյան ընտանիքի ներկայացուցիչ։ 

Ասուլիսի ընթացքում տրվեց «Արմաթն օդում» (Armath Airborne) անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կրթական աշխատանոցի ծրագրի մեկնարկը։ Վերջինս «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի զարգացման ուղղություն է: Այն իրականացվում է ԱՏՁՄ-ը՝ «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության կողմից մշակված մեթոդաբանությանը համապատասխան: 

 Ծրագրի նպատակն է Հայաստանի (ներառյալ՝ Արցախի) բոլոր 65 քաղաքներում հիմնել ԱԹՍ կրթական աշխատանոցներ, որոնց ընդունելությունը բաց կլինի թե՛ տվյալ համայնքի բնակիչների և թե՛ հարակից համայնքների երիտասարդ աղջիկների ու տղաների համար։ Այս նպատակի իրագործման համար ԱՏՁՄ-ն սկսում է «Արմաթն օդում» նախաձեռնության դրամահավաքը, որի արդյունքում նպատակ է դրվում 2021 թվականին հիմնադրել 25, իսկ 2022 թվականին՝ 40 ԱԹՍ աշխատանոց։ Նպատակային գումարը կազմում է 422 միլիոն դրամ, որից 52 միլիոն դրամն արդեն հավաքվել է վերջին ամիսներին։ 

Գումարների փոխանցման ժամանակ կարող են օգտագործվել նաև հետևյալ բանկային տվյալները:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ԱՏՁՄ գրասենյակ։