Նեթանյահուն կարեւորել է քրիստոնյաների դերակատարությունն ընդդեմ բարբարոսության մղվող պայքարում

Նեթանյահուն կարեւորել է քրիստոնյաների դերակատարությունն ընդդեմ բարբարոսության մղվող պայքարում

 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհավորել է Իսրայելի քրիստոնյա բարեկամներին Սուրբ Ծննդյան տոնի առիթով։ Այս մասին հայտնում է The All Israel News պարբերականը։ Իր տեսաուղերձում նա երախտագիտություն է հայտնել քրիստոնյաներին, որ միասնական են Իսրայելի հետ՝ ընդդեմ ՀԱՄԱՍ-ի մղած պատերազմում։ Նեթանյահուն նշել է, որ այն պատերազմը, որն Իսրայելը մղում է ընդդեմ ՀԱՄԱՍ-ի, մեծ հաշվով քաղաքակրթության պատերազմն է ընդդեմ բարբարոսության եւ դրանում կարեւոր է քրիստոնյաների դերակատարությունը։ Հաղթանակն այդ պատերազմում կապահովի ընդհանուր ապագան եւ ընդհանուր արժեքները․- նշել է Իսրայելի վարչապետը։ Նա նաեւ երախտագիտություն է հայտնել քրիստոնյաներին՝ Իսրայելի համար աղոթելու համար։ Հիշեցնենք, որ նախօրեին էլ Նեթանյահուն նամակով դիմել էր Հռոմի Ֆրանցիսկոս Պապին, խնդրելով անձնապես միջնորդել 129 իսրայելացի պատանդների ազատ արձակման համար, որոնք արդեն մոտ 80 օր գտնվում են Գազայում։