Ուզում է Վահե Ղազարյանը ցուցմունք տա, չեն կարող ապացուցել

Ուզում է Վահե Ղազարյանը ցուցմունք տա, չեն կարող ապացուցել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվում է պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը: Քոչարյանը և Ասատուրովը մեղադրվում են սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ կարմիր բերետավորների «օրինական պահանջը» չկատարելու և ոստիկաններին ծեծելու մեջ։ Ըստ իրավապահների՝ Լևոն Քոչարյանը ծեծի է ենթարկել 4 կարմիր բերետավորի։

«Ինչ ապացույց էլ լինի, ուզում է Վահե Ղազարյանը ցուցմունք տա, ուզում է ամբողջ ոստիկանությունը գա ու ցուցմունք տա, չեն կարող ապացուցել մի բան, որը չի եղել»,-դատարանում ասաց Լեւոն Քոչարյանը:

Սերգեյ Ասատուրովն էլ նշեց, որ խաղաղ անհնազանդության ակցիա է եղել՝ հաջակցություն արցախցիների․ «Այստեղից հարց է առաջանում՝ ո՞րն է մեր մեղքը, որ չենք ուզում, որ մեր երեխեքը թուրքի դրոշի ներքո ապրե՞ն»: