Լավրովը ՄԱԿ Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղյան իրադրությունը

Լավրովը ՄԱԿ Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղյան իրադրությունը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ։ Կողմերը անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի փախստականների վերադարձի խնդրին։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ փախստականների եւ տեղահանվածների վերադարձը նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

Նշենք, որ Լավրովը խոսել է նաեւ սիրիացի փախստականների տունդարձի եւ Բալթյան երկրներում առկա քաղաքացիություն չունեցող անձանց հետ կապված խնդիրներից։