Եթե ԱՆԻՖ-ում չեն կարողանում շահույթով աշխատել, ապա բարձր աշխատավարձերը տեղին չեն

Եթե ԱՆԻՖ-ում չեն կարողանում շահույթով աշխատել, ապա բարձր աշխատավարձերը տեղին չեն

Տնտեսագիտության թեկնածու Տիգրան Մուրադյանը դեռ սեպտեմբերին «Հրապարակում» կարծիք էր հնչեցրել, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի ֆունկցիաները նույն հաջողությամբ կարող էր կատարել Պետգույքի վարչությունը առկա հաստիքներով, առանց լրացուցիչ աշխատակազմ ստեղծելու։ 

«Բազմաթիվ երկրներում պետական բաժնեմասը հաջողությամբ կառավարում են պրոֆիլային գերատեսչությունները, մասնավորապես «Գազպրոմի», «Միասնական Էլեկտրական ցանցեր» և նման այլ գիգանտների պետական բաժնեմասը պատկանում է ՌԴ Պետական գույքի կառավարման ֆեդերալ վարչությանը (Росимущество)»․ - գրել էր տնտեսագետը։ 

Ինչպես հայտնի է, կառավարության դեկտեմբերի 22-ի նիստին որոշում ընդունվեց, որ պետության 28 տոկոս բաժնեմասը այսուհետ կառավարելու է ոչ թե ԱՎինյանի ԱՆԻՖ հիմնադրամը, այլ տարածքային կառավարման նախարարությունը, ի դեմս պետգույքի կառավարման կոմիտեի։ Կառավարության հիմնավորումը, կարելի է ասել՝ «լո-լո»-ների շարքից էր՝ ավելի նպատակահարմար, ավելի ինստիտուցիոնալ և այլն, որին չենք էլ անդրադառնում։ Կառավարությունը, կարծես, հետևել է Ձեր առաջարկին, սակայն չի բերում ոչ մի հիմնավորում։ Ինչով էր պայ մանավորված այս որոշումը՝ հարցրեցինք Տիգրան Մուրադյանին։

«Երկու բացատրություն կարող է լինել.

Նիկոլ Փաշինյանը տեղեկանալով, որ ԱՆԻՖ֊ը 2021 թվականը հայտարարագրել է հարկային վնաս` որոշել է ռիսկի չդիմել և ,,թալանչիներից" բաժնեմասերի տեսքով վերջապես վերադարձվածը չտանել անհայտ և վնասաբեր ուղղությամբ։

Երկրորդ, վարչապետին անհանգստացնում է Ավինյանի խոստումնալից ապագան, որի պատճառով սահմանափակվում են Երևանի քաղաքապետի թեկնածուի լրացուցիչ լծակները»։