Աննա Հակոբյանն ապրիլի 7-ին կանանց ֆորում է կազմակերպել

Աննա Հակոբյանն ապրիլի 7-ին կանանց ֆորում է կազմակերպել

Մեզ պատմեցին, որ ապրիլի 7-ին՝ ժամը 15:00-ին վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը որոշել է հերթական հանդիպումը կազմակերպել՝ այս անգամ Տավուշի մարզի կանանց հետ: Հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 7-ին Դիլիջանի Կենտրոնական բանկում:

Մեր տեղեկություններով՝ հանդիպմանը հրավիրված են Տավուշի մարզի բոլոր քաղաքների և գյուղերի դպրոցների, մանկապարտեզների, մշակույթի տների տնօրենները: Միջոցառմանը ներկա են լինելու նաև մի շարք կին պատգամավորներ ու նախարարներ:

Ըստ մեր աղբյուրի՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի կինը ևս հրավիրված է միջոցառմանը: Հավանաբար Աննա Հակոբյանը որոշել է մարտի 8-ի «չքնաղագույն» ելույթի շարունակությունը ներկայացնել սահմանամերձ Տավուշի կանանց համար:

Հիշեցնենք, որ մարտի 8-ին վարչապետի տիկինը «Հնարավորություններ և խոչընդոտներ. Կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովի ժամանակ խոսել էր հայ կնոջ դերի մասին, պնդելով, թե երջանկությունն անառակների բանն է, որ ինքն իր գիտակից կյանքի ընթացքում երբևէ երջանիկ կնոջ չի հանդիպել: