Հետախուզվողը հայտնաբերվել է Մարալիկ քաղաքում

Հետախուզվողը հայտնաբերվել է Մարալիկ քաղաքում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Արագածոտնի մարզային վարչության և Արագածի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 25-ին Մարալիկ քաղաքի Ձորակապի 5-րդ փողոցից բերման է ենթարկվել Գառնիկ Մ.-ն, որը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Առանց խափանման միջոցի: