Ադրբեջանցիները չեն պայթեցրել գազատարը. Շուռնուխի գյուղապետ

Ադրբեջանցիները չեն պայթեցրել գազատարը. Շուռնուխի գյուղապետ

«Շուռնուխ գյուղից՝ 4-5 կմ ուղիղ գծով Կատարի հատվածում, ճանապարհային աշխատանքներ կատարելիս տեխնիկան վնասել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը: Մագիստրալն անջատված է այս պահին, պետք է իրականացվեն վերանորոգման աշխատանքներ: Այն լուրերը, թե ադրբեջանցիներն են պայթեցրել գազատարը, չի համապատասխանում իրականությանը»,-մեզ հետ զրույցում ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը, որն այս պահին գտնվում է Երևանում և տեղեկություններին տիրապետում է հեռավար: