Կարեն Խաչատրյանն ազատ կարձակվի 20 մլն դրամի դիմաց

Կարեն Խաչատրյանն ազատ կարձակվի 20 մլն դրամի դիմաց

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանն ազատ կարձակվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Ըստ Մակինյանի՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Կարեն Խաչատրյանի կալանքը երկարաձգելու մասին ԱԱԾ միջնորդությունը ու միաժամանակ բավարարել նաեւ  պաշտպանական կողմի միջնորդությունն ու գրավի կիրառումը թույլատրելի համարել։

Փաստաբանը հայտնեց, որ գրավի չափ է սահմանվել 20 մլն ՀՀ դրամ: Մակինյանիխոսքով՝ դատարանն օրինական որոշում է կայացրել, քանի որ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու համար բավականաչափ հիմքեր չկան և Կարեն Խաչատրյանն արդեն 5 ամիս է , ինչ գտնվում է կալանքի տակ:

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը կալանքի տակ է օգոստոսի 30-ից: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու մեջ: Նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, վերջինս  մեղադրվում է առանձնապես խոշոր չափի վատնման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: