Հայաստան չեկան, Ռումինիան էլ մերժեց ռուսներին. ի՞նչ է կատարվում

Հայաստան չեկան, Ռումինիան էլ մերժեց ռուսներին. ի՞նչ է կատարվում

Ռումինիան հրաժարվել է վիզա տրամադրել Ռուսաստանի պատվիրակությանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին մասնակցելու համար, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին։

Նախկինում Ռուսաստանին թույլ չէր տրվել մասնակցել կազմակերպության հանդիպումներին, որոնք տեղի էին ունեցել Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ավստրիայում։

Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերին Երևանում գումարվել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որին չի մասնակցել Ռուսաստանի պատվիրակությունը: Այդ մասին Մոսկվան նամակով ծանուցել էր հայկական կողմին՝ չնշելով որոշման շարժառիթները:

Հայաստանի մայրաքաղաք չէր ժամանել նաև ադրբեջանական պատվիրակությունը: