Խորհուրդ չի տրվում «Спутник V»-ով պատվաստել կերակրող մայրերին

Խորհուրդ չի տրվում «Спутник V»-ով պատվաստել կերակրող մայրերին

Կերակրող մայրերը պետք է խուսափեն հակակորոնավիրուսային «Спутник V» պատվաստանյութով պատվաստվելուց։ Այս մասին հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը։

Ըստ հաղորդման, ներկայումս չկան կլինիկական տվյալներ այն մասին, թե ինչ ազդեցություն այն կարող է թողնել փոքրիկների առողջական վիճակի վրա, եւ հետեւաբար, չի կարելի բացառել նաեւ ռիսկայնությունը։

Հղիության ընթացքում պատվաստվել կարելի է միայն ըստ ցուցումների, երբ սպասվող օգտակարությունը գերակշռում է ապագա մանկան հանդեպ ռիսկայնությանը։