Ընտրություններից 8 օր է անցել, մի գերի վերադարձրե՞լ են. անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարության մոտ են

Ընտրություններից 8 օր է անցել, մի գերի վերադարձրե՞լ են. անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարության մոտ են

Ընտրություններից 8 օր է անցել, մի գերի վերադարձրե՞լ են, ընդհակառակը մեր հողում մեր տղերքին են ծեծում։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասացին անհետ կորած զինծառայողների հարազատներն ու ծնողները։

«Տեսե՞լ եք այդ տեսանյութը, ընդամենը 2 օր առաջ մեր տղաներին ծեծեցին, ջարդեցին, զենքերը վերցրին, ասում էին ադրբեջանցիները դուրս են գալու մեր տարածքից, տեսնում ենք, որ մի բան էլ առաջ են գալիս»,– նշեց ծնողներից մեկը՝ Է. Արևշատյանը։

Ծնողների պնդմամբ՝ իրենց հետագա գործողությունները կախված են Փաշինյանի պատասխանից։ Եթե վարչապետի պաշտոնակատարի պատասխանը իրենց չգոհացնի, կդիմեն այլ քայլերի։