ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է  «Ղարաբաղի»  մամուլի քարտուղարին, որը կոչ էր արել սպանել բոլոր հայերին

ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է  «Ղարաբաղի»  մամուլի քարտուղարին, որը կոչ էր արել սպանել բոլոր հայերին

ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է Ադրբեջանի «Ղարաբաղ» ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին, որը կոչ էր արել սպանել բոլոր հայերին։ Նա ցմահ զրկվել է որեւէ ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

Ակումբը տուգանվել է 100 հազար եվրոյով, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ից պահանջել է Նուրլան Իբրահիմովի որակազրկումը տարածել ամբողջ աշխարհում։