Մարադոնայի փաստաբանը մեղադրում է շտապօգնությանը արգենտինացու մահվան համար

Մարադոնայի փաստաբանը մեղադրում է շտապօգնությանը արգենտինացու մահվան համար

Մաթիաս Մորլան` Դիեգո Մարադոնայի փաստաբանը, լեգենդար արգենտինացու մահվան մեջ մեղադրել է շտաբօգնության բժշկական անձնակազիմ։ Փաստաբանի խոսքով՝ բժիշնկների մեքենան մոտ կես ժամ ուշացել է, ինչը, ըստ փաստաբանի հանցագործություն է։

«Այսօր խորը տխրության օր է: Սրտիս խորքում զգում եմ ընկերոջս կորուստը, որին նվիրված էի մինչև վերջին օրը: Ես անձամբ հրաժեշտ տվեցի նրան, հուղարկավորությունը պետք է լինի մասնավոր իրադարձություն:Անհասկանալի է, որ Դիեգոն 12 ժամ շարունակ ուշադրության չի արժանացել բժշկական անձնակազմի կողմից: Շտապօգնությունը կես ժամից ավել ուշացավ, դա հանցագործություն է : Այս փաստը չպետք է աննկատ մնա, և ես խնդրում եմ ուսումնասիրել այն մինչև վերջ»,- նշել է փաստաբանը Calciomercato-ի հետ զրույցում։