Սա է սրանց «իզմեր» չունենալու արդյուքը,դավաճանությունն էլ ո՞նց է լինում

Սա է սրանց «իզմեր» չունենալու արդյուքը,դավաճանությունն էլ ո՞նց է լինում

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի «ՔՊ»-ի թեկնածուն իր «ծրագրային» ելույթում ոչ մի բառ,կրկնում եմ ոչ մի բառ չասեց Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման մասին,ինչպես նաեւ թուրքական ժխտողականության մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Սա է սրանց «իզմեր» չունենալու արդյուքը։

Հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչումից՝ ահա սրանց իրական «քաղաքական» դիմագիծը։

Դավաճանությունն էլ ո՞նց է լինում։

Հ.Գ. Փաստորեն Հայաստանի «ինքնիշխան» ռեժիմի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջնահերթություն չէ։

Հուսով եմ խորհրդարանական ընդդիմության եւ մեր հանրության ուշադրությունից այս կարեւոր փաստը չի վրիպի»,- ասված է գրառման մեջ։