Մեքսիկական նարկոկորտելը սպառնացել է սպանել լրագրողին

Մեքսիկական նարկոկորտելը սպառնացել է սպանել լրագրողին

Մեքսիկայի խոշորագույն նարկորտելներից մեկը սպառնացել է սպանել լուրերի թողարկման մեկնաբանին։ Այս մասին հաղորդում է BBC News.-ը։ Խոսքը 2009 թ․ հիմնված ազդեցիկ «Խալիսկոյի նոր սերունդ» կորտելի մասին է։ Նարկորտելի ներկայացուցիչներին դուր չի եկել այն, որ «Milenio Television» -ն աջակցում է հանցագործների գործունեության դեմ պայքարի և ինքնապաշտպանության համար ստեղծված խմբերին։ Թմրանյութերի առևտրով զբաղվող խմբավորման կողմից տարածված տեսանյութում լրագրող Ազուչենե Ուրեստիի նկատմամբ հնչում են ամենաուղիղ սպառնալիքներ։ Նարկոկորտելի անդամները նրան մեղադրում են անկողմնակալ չլինելու մեջ, իսկ ինքնապաշտպանության խմբերի անդամներին՝ թմրանյութի առևտրով զբաղվելու մեջ։ Ինչպես հաղորդում են փորձագետները՝ այս ինքնապաշտպանական խմբերը բռնության դեմ պայքարը տանում են հանցավորության բարձր աստիճան ունեցող մեքսիկական թաղամասերուԼ։ Ըստ որում, որոշ խմբավորումներ փող և զենք ստանալու համար նարկոկորտելների հետ գործարքների են գնում։ «Խալիսկոյի նոր սերունդ» -ը ակտիվ պատերազմի մեջ է ինչպես Մեքսիկայի անվտանգության ծառայությունների, այնպես էլ այլ խմբավորումների հետ՝ Խալիսկո նահանգում և երկրի այլ շրջաններում վերահսկողության համար։ Օգոստոսի 3-ին հաղորդվել էր, որ Պորտուգալիայի և Իսպանիայի իրավապահ մարմինները համատեղ գործողության արդյունքում ձերբակալել էին 79-ամյա կնոջ,որը մեկ այլ նարկոկորտելի ղեկավարն էր։ Թոշակառու կինը իր երկու հանցակիցների հետ ձերբակալվել էր իսպանական Վիլա Ռեալ քաղաքում։