Ի՞նչ չի արել նա, որը կանեին Էրդողանն ու Ալիևը

Ի՞նչ չի արել նա, որը կանեին Էրդողանն ու Ալիևը

Պատկերացնենք, որ ՀՀ վարչապետը Թուրքիայից է, ազգությամբ թուրք, ու մենք չգիտենք այդ մասին։ Ինչպե՞ս կգործի նա։ Մի փոքր տարածք վերցնենք՝ ավելի պարզ ընկալելու համար։  Քանի որ իմ ցավերիս ցավը  Սյունիքն է, այն իմ ծննդավայրն է, վերցնենք Սյունիքը։ Հետո այն կարող եք ընդհանրացնել մնացած մարզերի վրա։ Ի՞նչ կանի թուրքը, որ Սյունիքն ամբողջությամբ վերցնի։ Ներսից «համախոհներ կընտրի» , իսկ գիտե՞ք թուրքի, նույն ինքը ադրբեջանցու համար, ինչ է նշանակում համախոհ ընտրելը։ Նաղդ վճարում է, նաղդ գնում է այն մարդուն, ում պիտի իր կամակատարը դարձնի, ով իր համար պիտի աշխատի, ով իր հողի  համար չպիտի ցավա։ Իսկ եթե անգամ ցավա, վճարը կմեղմի ցավը։ Թուրքի այս ասացվածքը ամբողջ աշխարհին է հայտնի՝ «Նաղդ օլսուն, սողան օլսուն (թուրքերեն)»: Սա ի՞նչ է նշանակում՝ հնարավոր չէ որևէ մեկը ծառայի թուրքին ու անվարձահատույց մնա՝ ամբողջ աշխարհին է հայտնի՝ թուրքը էն գլխից նաղդ վճարող է։ Սա ասում եմ նրա համար, որ իմանաք՝ թե ինչու՞ որոշ մարդիկ մինչև վերջին շունչ այդպես անձնվիրաբար ծառայում են թուրքին։

Անցնենք մեր թեմային․ Պատկերացնենք, որ  ՀՀ վարչապետը Թուրքիայից է, ազգությամբ թուրք, ու մենք չգիտենք այդ մասին։ Ի՞Նչ կանի նա։ 

Սյունիքում գործի կդրվի բոլոր ներքին պետական  լծակները՝ մարզպետից, քաղաքապետերից սկսած՝ մինչև գյուղապետերը, որ յուրային լինեն։ Այդ պաշտոնյաների վրա «Նաղդ օլսուն, սողան օլսուն»-ից բացի, գործի կդրվեն կոմպրոմատներ։  «Կկեղտոտի» , հետո քրեական գործերով իրեն չենթարկվելու համար՝ կահաբեկի կձերբակալի, կհետապնդի նրանց։ Այնպես կվարվի նրանց հետ, ինչպես կավի հետ կվարվեն՝ իր ուզած ձևը տալով։  Սա թուրքական ամենատարրական քաղաքականության այբուբենն է։ Հետո կարճ ժամանակով նշանակված մարզպետի հետ՝ գյուղապետերի գառնային լռությամբ, Սյունիքից լռելյայն, առանց աղմուկի տարածքներ կզիջի թշնամուն։ Թշնամու ձեռքից բռնած կբերի ու կբնավորի սյունյաց գյուղերում։ Դե քանի որ մարզպետ, քաղաքապետ, գյուղապետ, «ինչ-ինչ պատճառներով կլռեն, դուք գիտեք լռության գինը», ու գյուղացին անասունը արոտավայր հանելուց նոր  կհասկանա, որ այդ տարածքը թշնամուն է տրվել, կսկսի գյուղացու համար հայտարարություններ անել՝ ՀՀ սուվերեն տարածքից նամին պետք է դուրս գա և նման փուչիկներ։ Ու այդպես մի քանի տարվա ընթացքում սյունեցին կտեսնի, որ ինքը էլ իր մարզի տերը չէ։ Մարզպետներ կփոխի, որ գյուղացին անգամ չհասկանա, թե ումից ուզի իր արոտավայրը, գյուղը, հողը, բարձունքը։ Եվ որ պաշտոնյայի փոխի, անգործ չի թողնի, կտանի  իր թևի տակ, որ կառավարելի լինի։  Գյուղացին կտեսնի, որ Կապան տանող գլխավոր մայրուղին ադրբեջանցունն է, ճանապարհներին ադրբեջանական դրոշներ են տեղադրված, մարտական , ստրատեգիական կետերն էլ արդեն հանձնվել է թշնամուն։ Այսօր Արման Թաթոյանն ասում է, որ ադրբեջանցիները ամրացել են Սյունիքում, նախկին փոքր շինությունները ավելի ամրապնդվում ու մեծացվում են, բետոնե ճանապարհներ են կառուցում: Նրանց նպատակն է, որ տեղի բնակչությունը թողնի ու հեռանա.
«Մարդկանց զրկում են ջրից, զավթում են աղբյուրները, չեն թողնում, որ մարդիկ օգտագործեն իրենց հողերն ու արոտավայրերը»։ 

Սա ընդամենը ամենատարրական քայլերն են, որ կաներ թուրք վարչապետը Հայաստանում։ 
Ուզում եմ հասկանալ՝ սրանցից ո՞րը չի ավելիով արել Նիկոլ Փաշինյանը։ Ու այսօր, երբ եթերով լսում եմ, որ քաղաքական մեկնաբանը Նիկոլ Փաշինյանին ոչ թե թուրք է անվանում, այլ թուրքից թուրք, կարծում եմ ՀՀ քաղաքացին չի զարմանում։ Ի՞նչ չի արել նա, որը կաներ Էրդողանն ու Ալիևը։