Ովքե՞ր են ԵՊՀ ռեկտորի թեկնածուները

Ովքե՞ր են ԵՊՀ ռեկտորի թեկնածուները

Երեկ՝ մարտի 6-ին ավարտվել է ԵՊՀ ռեկտորի ընտրության թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը։ Առաջադրվել է 5 թեկնածու, նրանց թվում՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Ինֆորմատիկայի ու կիրառական ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոն վարիչ Վահե Հովհաննիսյանը, , ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս ,Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ԵՊՀ Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի դասախոս Աշոտ Սաղյանը և Արցախի համալասարանի նախկին դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Պավել Գևորգյանը։

Հիշեցնենք, որ ԵԽՀ Հոգաբարձուների խորհրդի  նիստը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրությանն առաջադրվելու վերջնաժամկետ էր սահմանել մարտի 6-ը։