Մխիթարյանը հավակնում է դառնալ «Ռոմայի» դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը հավակնում է դառնալ «Ռոմայի» դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Ռոման» հայտնել է այն խաղացողների անունները, որոնք հավակնում են դառնալ դեկտեմբեր ամսվա թիմի լավագույն ֆուտբոլիստ։

Հավակնորդներն են Հենրիխ Մխիթարյանը, Ջորդան, Էդին Ջեկոն, Լեոնարդո Սպինացոլան և Գոնսալո Վիլյարը։

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը դեկտեմբերին «Ռոմայի»  6 խաղի է մասնակցել ու դարձել 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։