«Ինձ մենակ թողեցիր»…

«Ինձ մենակ թողեցիր»…

Այսօր տեղեկացրել  ենք, որ զոհվել է «Բերդ» անսամբլի պարող Լավրենտ Նատոյանը։

«Նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց: Սակայն քեզ սիրով կհիշեն բոլորը, սիրելի Լավրենտի, երբ ամեն անգամ «Բերդը» բեմ բարձրանա»,- հայտնում են անսամբլից:

Ցավով տեղեկացնում ենք, որ 44 օրյա պատերազմի ժամանակ զոհվել է նաև Լավրենտի քեռին` Լևոն Խաչատրյանը:

Լավրենտի ընկերուհին` Յուլյան, հրապարակել է լուսանկար ու մակագրել այն.

«Ինձ մենակ թողեցիր»…