Որտեղ հայրենիք, այնտեղ՝ կաց

Որտեղ հայրենիք, այնտեղ՝ կաց

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայտնի է, որ ամեն ազգի, ժողովրդի բնավորության գծերը , ապրելակերպը, նաև հոգեբանությունը, որպես կանոն, արտահայտվում են նրանց առածներում և ասացվածքներում։

Այսպես, կարծում եմ հայ ժողովրդին հիմնական բնորոշող հատկությունն արտահայտված է «Որտեղ հաց, էնտեղ՝ կաց» ասացվածքում։ Եվ իմ համոզմամբ, հենց այդ հոգեբանությունն է եղել մեր բոլոր դժբախտությունների պատճառը։

Այսօր, արդեն 23 օր շրջափակման մեջ է հերոսական Արցախը։ Խանութներում սպառվել և սպառվում են առաջին անհրաժեշտության ապրանքները՝ սնունդ, դեղորայք։Ըստ ավանդական հայկական սովորության, արցախցիները պետք է վաղուց արտագաղթեին, հետևելով «Որտեղ հաց, էնտեղ՝ կաց» ազգային «փիլիսոփայությանը»։ Բայց ոչ՝ Արցախը չի հանձնվում և արցախցիների համար կարգախոսը հետևյալն է․ «Որտեղ հայրենիք, այնտեղ՝ կաց»։ Այո՛ , հազարամյակներ արցախցին ապրել, արարել է իր հայրենիքում և այսօր էլ ապացուցում է իր համառությունն ու հայրենիքին նվիրվածությունը։ Եվ մենք, հայաստանցիներս պետք է օրինակ վերցնենք հայ ժողովրդի հերոսական հատված արցախցիներից և իհարկե սատար կանգնենք նրանց․․․առաջին հերթին քշելով դավաճան իշխանությանը, բացելով ոչ միայն Բերձորի, այլև Քարվաճառի ճանապարհները, Շուշիի վրա ծածանենք եռագույնը և ճանաչենք Արցախը»։