Մոսկվան եւ Վաշինգտոնը միջուկային զենքի մասին տեղեկություններ են փոխանակել 

Մոսկվան եւ Վաշինգտոնը միջուկային զենքի մասին տեղեկություններ են փոխանակել 

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Ստրատեգիական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի ժամկետի երկարաձգումից հետո առաջին անգամ ունեցած միջուկային զենքի մասին տեղեկություններ են փոխանակել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Մարտի մեկի դրությամբ, Ռուսաստանը տեղակայած ունի 517 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, բալիստիկ հրթիռներ, որոնք գտնվում են սուզանավերի եւ ծանր կործանիչների վրա։ ԱՄՆ-ն ունի նման 651 հրթիռ։ Ռուսաստանի ունեցած մարտագլխիկները, որոնք տեղադրված են այդ կրիչների վրա, թվով 1456 հատ են, իսկ ԱՄՆ-ինը՝ 1357 հատ։ Ռուսները ունեն տեղակայված եւ չտեղակայված 767 արձակիչ սարք, ամերիկացիները՝ 800 սարք։