Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը եզրափակչում են

Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը եզրափակչում են

Աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում ընդամենը երկու րոպեում 10:0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամ Բազարգանովի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Վաղը Հարությունյանը  կգոտեմարտի Եվրոպայի առաջնությունների իր 4-րդ չեմպիոնության համար: Մրցակիցը Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Կարավուսն է:

ԵԱ-ի չեմպիոնության համար կգոտեմարտի նաև Հայաստանի հավաքականի անդամ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: ԵԱ-ի կիսաեզրափակչում Անդրեասյանը գոտեմարտել է Հունգարիայի ներկայացուցիչ, աշխարհի գործող չեմպիոն Իսմաիլ Մուսուկաևի հետ և 8:5 հաշվով կամային հաղթանակ է տարել: