Չորս սահմանապահ է զոհվել գրոհայինների հարձակման հետեւանքով

Չորս սահմանապահ է զոհվել գրոհայինների հարձակման հետեւանքով

Չորս պակիստանցի սահմանապահ է զոհվել գրոհայինների հարձակման հետեւանքով: Վիրավորվել է եւս վեց սահմանապահ: Միջադեպը տեղի է ունեցել Պակիստանի եւ Աֆղանստանի սահմանագծին: Հայտնի է, որ գրոհայինները եղել են Աֆղանստանից, որոնք շուրջկալել են պակիստանցի սահմանապահներին:

Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ սահմանապահները հերթական շրջայցն են կատարել սահմանի երկայնքով: Վիրավորները տեղափոխվել են Բելուջիստանի խոշորագույն քաղաք համարվող Քվետտայի զինվորական հոսպիտալ: