Սիրիայում խոցվել է ՍՈՒ-22․ օդաչուն գրոհայինների կողմից գերի է վերցվել 

Սիրիայում խոցվել է ՍՈՒ-22․ օդաչուն գրոհայինների կողմից գերի է վերցվել 

Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, Խան Շեյխուն քաղաքից ոչ հեռու, Իդլիբ նահանգի հարավային հատվածում, զինյալները խոցել են սիրիական կառավարական ուժերին պատկանող ՍՈՒ-22  ինքնաթիռ։ Օդաչուն գերի է վերցվել գրոհայինների կողմից։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ի ուկրաինական ծառայությունը։

Ինքնաթիռը ԽՍՀՄ կողմից Սիրիային մատակարարվել էր, դեռ անցյալ դարի յոթանասունական թվականներին։  Այլ մանրամասներ չեն հաղորդվում։