Քրքումինը պայքարում է ընդդեմ արտրիտի

Քրքումինը պայքարում է ընդդեմ արտրիտի

Ինչպես հայտնի է, հատկապես տարեցների մոտ հաճախ են հանդիպում հոդերի հետ կապված հիվանդությունները, օրինակ արտրիտն իր տեսակներով։ Դրանցի մեկն էլ արտրոզն է, որը հանդիպում է նաեւ միջին տարիքի մարդկանց մոտ, հատկապես եթե առկա է հոդերի վնասվածք։ Ֆիզիկական վարժությունները, ձգումները, ձեռնափայտի կիրռությունը, ավելորդ քաշի նվազեցումը, ցավազրկողները եւ հակաբորբոքային պրեպարատները թեեւ որոշակիորեն օգնում են, սակայն վերջնական ապաքինում չեն ապահովում։ Ժամանակակից բժշկությունը կիրառում է նաեւ բավական արդյունավետ համարվող հոդերի վիրահատման մեթոդը։ ԱՄՆ-ում տարեկան մեկ միլիոնից ավելի նման վիրահատություն է կատարվում։

Harvard Health Publishing-ը սակայն հրապարակել է մի հետազոտության մասին գիտական հոդված, ըստ որի՝ քրքումին նյութը հաջողությամբ պայքարում է այս հիվանդության դեմ։ Գիտական փորձերին մասնակցել է 139 մարդ, որոնք ունեցել են ծնկահոդի օստեոարտրիտ։ Նրանք եղել են 38-65 տարեկան։ Ունեցել են նաեւ երիկամային եւ այլ խնդիրներ։ Հիվանդությունների ընդհանուր վիճակը եղել է միջին ծանրության եւ պահանջել նեստերոիդային հակաբորբոքային բուժում։ Մեկ ամիս շարունակ նրանք խմել են կամ դիկլոֆենակ օրական երկու անգամ 50 մգ, կամ էլ քրքումին՝ օրական երեք անգամ 500 մգ։ Արդյունքները բավական տպավորիչ են քրքումինի դեպքում հատկապես։ Եթե դիկլոֆենակ խմողների մոտ հիվանդության ախտանշանները նվազել են 97 տոկոսով, ապա քրքումին խմողների դեպքում նույն արդյունքը 94 տոկոս է։ Վիճակի բարելավումը առնվազն 50 տոկոսանոց արդյունք է ապահովել։ Մասնագետների համար սա չափազանց հետաքրքիր եւ կարեւոր արդյունք է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ քրքումինը ուղեկցող նեգատիվ ազդեցություններ չունի։

Հետազոտությունները այս ուղղությամբ դեռեւս կշարունակվեն եւ կներառեն նաեւ արտրիտի այլ տեսակներ եւս, քանի որ առաջին հետազոտությունը միայն նոր դեղամիջոցի ստեղծման ուղղությամբ արված առաջին քայլն է։