Մի դեպքում ապօրինաբար ընտրում են ռեկտոր, իսկ Բրյուսովի դեպքում՝ օրինական ընտրված ռեկտորին հետապնդում

Մի դեպքում ապօրինաբար ընտրում են ռեկտոր, իսկ Բրյուսովի դեպքում՝ օրինական ընտրված ռեկտորին հետապնդում

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, մասնավորապես նշելով.

«2022թ. դեկտեմբերի 16-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի նախագահությամբ տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստում գիտական աստիճան չունեցող Արամ Իսաբեկյանը միաձայն ընտրվել է ռեկտոր։ Ընտրությունը տեղի է ունեցել Ժաննա Անդրեասյանի նախարար եղած ժամանակ։ 2021 հուլիսի 29-ի ՀՀ Կառավարության 1248-Ն որոշման համաձայն՝ «ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել ՀՀ այն քաղաքացին, որը ունի գիտական աստիճան»։ Սա ԿԳՄՍ-ի կողմից կիրառվող երկակի ստանդարտի հերթական դրսևորումն է. մի դեպքում ապօրինաբար ընտրում են ռեկտոր, իսկ Բրյուսովի դեպքում՝ օրինական ընտրված ռեկտորին հետապնդում»։