Ոչինչ չփոխվեց և կարծես չի էլ փոխվելու... (Գրել է իշխանափոխությունից հետո)

 Ոչինչ չփոխվեց և կարծես չի էլ փոխվելու... (Գրել է իշխանափոխությունից հետո)
 

Մահացել է հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը։

Այս գրառումը ֆեյսբուքյան իր էջում նա տեղադրել է երկու անգամ․

Սամվել Կարապետյան

December 21, 2019 ·

Սա հրապարակել էի մեկ տարի առաջ. ոչինչ չփոխվեց և կարծես չի էլ փոխվելու..., ես էլ նույն կարծիքին եմ մնացել, ուստի վերահրապարակում եմ գրությունս:

Սամվել Կարապետյան

December 20, 2018

Եթե ես լինեի...

Պատերազմող երկիր ենք, ու դիրքեր ունենք ծովի մակերևույթից 3000 մ և ավելի բարձրության վրա, որտեղ զրոյից ցածր` 20-30 աստիճանը սովորական բան է, բայց կանգնած են տղերքն իրենց 150-200 հազար դրամ աշխատավարձով, շատերի ընտանիքներն էլ վարձով տներում…

Դիմացը նոր տարի է, տրամադրությունները նախատոնական, հետո կլինի տոնական, ավելի հետո էլ հետտոնական ու այդ ամենը տղերքի հույսով ու նրանց նվիրումի հաշվին…

Եթե ես քաղաքապետ լինեի` նախորդ իշխանությունների նման հրապարակի մեջտեղում տոնածառ տնկելուց առաջ կդիմեի քաղաքացիներիս ու կհարցնեի` սիրելիներ, հասկանում եմ, որ տոնածառն ուրախ տրամադրության աղբյուր է` նոր տարվա խորհրդանիշ, բայց մտքովս մի բան է անցել` այս տարի, մեծ տոնածառի կանգնեցման փոխարեն դրա համար նախատեսված գումարով մեր հայրենյաց պաշտպաններից տուն չունեցողներից մի 8-10 ընտանիքի համար բնակարան գնենք ու իրենց նվիրենք: Այդպես մեր երկրի մի խումբ պաշտպաններ կերջանկանան ու մենք էլ իրենց ուրախությամբ մեզ լավ կզգանք: Ի՞նչ եք կարծում, այդպես անե՞նք, թե ո՛չ, որոշողը դո՛ւք եք…

Չանհանգստանաք հանկարծ, տոնածառ միշտ էլ կլինի, ինչպես և հայրենյաց անտուն պաշտպան, քանի որ ես երբեք քաղաքապետ չեմ լինի: