Պարոն պարետ, մեկուսացրեք այդ ոստիկանին

Պարոն պարետ, մեկուսացրեք այդ ոստիկանին

Երեկ կենտրոն հեռուստատեսությունը ցուցադրում էր, թե ինչպես ոստիկանը մոտեցավ դիմակ հագած մի շատ գեղեցկակազմ աղջկա և պահանջեց անձը հաստատող փաստաթուղթ: Երբ աղջիկը չներկայացրեց փաստաթուղթ, ոստիկանը աղջկա թեւից բռնելով քարշ տվեց ավտոմեքենա ու բերման ենթարկեց: Աղջիկը ցավից գոռում էր: Այստեղ այլ կարծիք, բացի նրանից, որ դիտում էինք սեքսուալ բռնության կադրեր, չի կարող լինել: 

Հարց է առաջանում, կա՞ արդյոք պարետատան որոշում, որ կարող են ամեն դիմակ հագած մարդուց պահանջել անձը հաստատող փաստաթուղթ: Եթե կա, ապա հայտարարեք, որ երկիրը համակենտրոնացման ճանբարի վերածելը համաճարակի դեմ պայքարի էֆեկտիվ ձեւերից մեկն է: Եթե չկա, ապա անմիջապես մեկուսացրեք այդ բռնություն գործադրած ոստիկանին: Այսօր, շատ ծանր օրեր ապրող քաղաքացիներին, անվճար դիմակ էր պետք բաժանել, իսկ կարգազանցներին երեք ժամով պահել մեկուսարաններում: Նման միջոցառումը երկու օրում վերջ կտար այդ չարաբաստիկ դիմակները չկրելուն և վեջ կդներ հացի կարոտ մարդկանց վերջին կոպեկից զրկելուն: Վերջում երկու խոսք հասարակությանը կորոնավիրուսի դեմ պատվաստմանը նախապատրաստելու վերաբերյալ: 

Հեծանիվ պետք չէ հնարել: Հայտարարեք, որ ներմուծվող պատվաստանյութի պատահական ընտրած արկղերի միջից կհանվեն բոլորի աչքի առաջ պատահական ընտրված նմուշներ և առաջինը կպատվաստվեն առողջապահության նախարարն՝ իր ընտանիքի բոլոր անդամներով, այնուհետեւ նույն ձևով կպատվաստվեն ամբողջ կառավարությունը և իշխող կուսակցության բոլոր անդամները, այնուհետեւ ողջ ոստիկանական կազմը: Հետեւանքները պարզ դառնալուց հետո, ժողովուրդը կորոշի իր անելիքը:

Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Առնոս Հովհաննիսյան