Հանձնած գյուղերդ հետ բեր․․․

Հանձնած գյուղերդ հետ բեր․․․

Կառավարության նիստում Փաշինյանն ասում է՝  «․․․մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ, ըստ էության, նոր գյուղ ենք կառուցելու»։ 

Դու կառուցելու հետ ի՞նչ կապ ունես, քոնը քանդելը, ավերելը, հիմնահատակ կործանելն է։ Հանձնած գյուղերդ հետ բեր, երկու հարյուրին մոտ են։ Հանձնած քաղաքներդ հետ բեր։ Հանձնած մայրուղիներդ հետ բեր։ Հանձնած դիրքերդ հետ բեր։ Հանձնած հայկական ու արցախյան դրոշները հետ բեր։ Թուրքին հանձնած մեր տղաներին հետ բեր։ Հողին հանձնած մեր հազարավոր գարունները հետ բեր։ Թշնամուն հանձնած մեր արժանապատվությունը հետ բեր։ 

Քո կառուցած գյուղը Եռաբլուրն է։ Նոր «գյու՞ղ ես» ուզում կառուցել։