Կա միայն մեկ մեղավոր. Լեպսը՝ 20 տարվա կնոջից բաժանվելու մասին

Կա միայն մեկ մեղավոր. Լեպսը՝ 20 տարվա կնոջից բաժանվելու մասին

Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գրիգորի Լեպսը, որն անցյալ տարվա վերջին անսպասելիորեն համալրել է ամուսնական պարտավորություններից ազատ տղամարդկանց շարքը, առաջին անգամ խոսել է Աննա Շապլիկովայից բաժանվելու մասին։ Զույգն ամուսնացած էր 20 տարի, ունի երեք երեխա:

Ինչպես գրում է life.ru-ն, Լեպսը խոստովանել է, որ բաժանության հարցում կա միայն մեկ մեղավոր:

«Իհարկե, ափսոսում եմ, որ ամեն ինչ այսպես ստացվեց, ես շատ տգեղ ձևով վիրավորել եմ կնոջս, որն ինձ հավատարմորեն ծառայել է մի քանի տասնամյակ, բայց մենք ո՛չ առաջինն ենք, ո՛չ էլ վերջինն ամուսնալուծությունների և տարաձայնությունների ցանկում»,- նշել է Լեպսը։

Երաժիշտը հավելել է, որ «միշտ ընտանիքի կողքին կլինի, կմեծացնի երեխաներին, կապահովի»:

«Այս ամենն իմ ուսերին է, ինչպես դա պետք է լինի իսկական տղամարդու դեպքում», - ասել է Լեպսը Antenna - Telesem-ին տված հարցազրույցում: