Ինչո՞ւ այդ նույն տեղանքում ադրբեջանական զինծառայողները չեն անհետանում. Աբրահամյան

Ինչո՞ւ այդ նույն տեղանքում ադրբեջանական զինծառայողները չեն անհետանում. Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Առավոտյան անդրադարձել էի շուրջ 40 օր առաջ հայ-ադրբեջանական սահմանագծին անհետ կորած 2 հայ զինծառայողների ճակատագրին, որից մի քանի ժամ անց, ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց ևս մեկ զինծառայողի անհետանալու փաստի մասին:

Ըստ նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։

Հետաքրքրական է, որ նույն եղանակային կամ վատ տեսանելիության պայմաններում ադրբեջանական զինծառայողները նույն այդ տեղանքում չեն անհետանում կամ գերեվարվում՝ սահմանագծի հայկական հատվածում չեն հայտնվում:

Իշխանության տոտալ բացակայության ու անտարբերության պայմաններում, ցավոք, ինչպես այսպիսի, այնպես էլ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով գրանցվող միջադեպերի թիվն աճելու է»: