Եթե 10 րոպեից մենք ներս չմտանք, կամ դուք չիջաք, բախումը մնում է ձեր խղճին

Եթե 10 րոպեից մենք ներս չմտանք, կամ դուք չիջաք, բախումը մնում է ձեր խղճին

«Պահանջում ենք, որ ծնողներով բոլորս ներս մտնենք: Պարո՛ն Ջհանգիրյան, եթե10 րոպեից կա՛մ մենք ներս չմտանք, կա՛մ դուք չիջաք, մենք գալիս ենք, ու ծնողների և ոստիկանների բախումը մնում է ձեր խղճին, հետագայում նաև դատարանում ձեր մեղքի հատվածին»,- ԲԽԴ-ի մոտ հայտարարեց 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ-ի մոտ են` աջակցելու զոհված զինծառայողների ծնողներին, որոնք բողոքի ակցիա են իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «պետական դավաճանության հատկանիշներով» քրեական գործ հարուցելու պահանջով։

Զոհվածների հարազատները պահանջում են նաև, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունն անցկացվի դռնբաց։