Դատախազը պահանջեց Սաշիկ Սարգսյանի որդուն 7 տարով ազատազրկել

Դատախազը պահանջեց Սաշիկ Սարգսյանի որդուն 7 տարով ազատազրկել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ընթանում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։

Դատավորը հայտարարեց՝ դատաքննությունն ավարտված է, անցնում են դատական վիճաբանությունների փուլ։ Մեղադրական ճառով հանդես եկավ դատախազը։

Նա  պահանջեց Հայկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։

 Նա մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելը) հատկանիշներով։