Ավստրիան կմեղմացնի հակակորոնավիրուսային սահմանափակումները

Ավստրիան կմեղմացնի հակակորոնավիրուսային սահմանափակումները

Ավստրիայի իշխանությունները հունիսի 15-ից կթուլացնեն այն նախազգուշական սահմանափակումները, որոնք սահմանվել են կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարի շրջանակներում։ Դա կվերաբերի նաեւ սանիտարական դիմակների պարտադիր կրմանը։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը։

Նա նշել է, որ կորոնավիրուսային համավարակի տարածումը Ավստրիայում գտնվում է վերահսկողության ներքո եւ նոր վարակման դեպքերը չափազանց քիչ են, ինչը թույլ է տալիս սկսել սահմանափակումների թուլացում։

Նշենք, որ Ավստրիան աստիճանաբար սկսել էր թուլացնել կարանտինային պայմանները ապրիլի 14-ից։