Բաքվում վարակազերծում են ավտոբուսները, իսկ մերոնք ընկել են ՁԻԱՀ կենտրոնի հետևից

Բաքվում վարակազերծում են ավտոբուսները, իսկ մերոնք ընկել են ՁԻԱՀ կենտրոնի հետևից

Բաքվում որոշում է ընդունվել հատուկ միջոցներով  վարակազերծել հանրային տրանսպորտը։ Անցած մի քանի օրերին պրոֆիլակտիկ նպատակով  վարակազերծվել է շուրջ 100 ավտոբուս։ Մեզ մոտ առանձնահատուկ ցուցումներ չկան, երեխաները շարունակում են դպրոց հաճախել, Իրանի հետ սահմանը և բաց է և փակ՝ բեռնատարների ու օդակին տրանսպորտի համար՝ բաց, մարդադատարների համար՝ ոչ։

Մի խոսքով, մեր առողջապահական կազմակերպիչները կորոնավիրուսի հարցում մի անբացատրելի լավատեսություն են ճառագում։ Որ դա բացարձակապես հիմնավորված չէ։ «Հրապարակի» հետ զրույցում Չինաստանից կնոջ հետ եկած Արսեն Մարգարյանը պատմել էր, որ թե՛ ինքը, թե՛ կինը մի քանի անգամ ստուգվելուց ու հավաստիացվելուց հետո, որ,իրենց մոտ ամեն ինչ կարգին է, բայց որոշել են իմիտացիա ստեղծել և ջերմության պատրվակով հայտնվել հայաստանյան որևէ հիվանդանոցում՝ հասկանալու համար, թե այստեղ ինչպես են պայքարում վիրուսի դեմ։

Նրանք տեղափոխվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որում, Արսենի խոսքով, իրենց տեղավորել էին մի պալատում, որտեղ նրա հետ միասին գտնվել էր Չինաստանից եկած ևս մի աղջիկ։ «Բայց սա այն դեպքում, որ դեռ ոչ մեր մասով արդյունք կար, ոչ այդ աղջկա, այսինքն՝ կարող էր կամ նա էր հիվանդ կամ՝ մենք։ Սա անթույլատրելի է, նման բան անել չի կարելի»,- ասել էր Մարգարյանը։ 

Իսկ թոքաբան Աշոտ Եղոյանն էլ մեզ ետ զրույցում պատմեց, որ ԱՆ-ից ցուցումն ունեն գրիպի ախտանիշներ ունեվող հիվանդներից  պարզել շփումները՝ եղե՞լ են դրսում, թե ոչ, շփվե՞լ են իրանցիների կամ չինացիների հետ։Այսքանը։

Բայց դե,  Առողջապահության նախարարությունը, այս օրերին ավելի շատ զբաղած է ոչ կորոնավիրոսով, այլ ՁԻԱՀ կենտրոնում ռեպրեսիաներով, որոնք էլ ավելի են խորացել 76 հոգով ազատման դիմումներ գրած բժիշկների՝ Արսեն Թորոսյանին տված բարոյական ապտակից հետո։