ՀԱՊԿ անդամ երկրները արդյունավետ կերպով համագործակցում են ահաբեկչության դեմ պայքարում․ Պուտին

ՀԱՊԿ անդամ երկրները արդյունավետ կերպով համագործակցում են ահաբեկչության դեմ պայքարում․ Պուտին

ՀԱՊԿ անդամ պետությունները հաջողությամբ համագործակցում են ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՀԱՊԿ Խորհրդի նիստում։

«Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակել են համագործակցել ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։ Հաջողությամբ գործում է պրոֆիլային աշխատանքային խումբը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի եւ հատուկ ծառայությունների մասնակցությամբ»,- հայտարարել է Պուտինը՝ նիստի ընթացքում։

Պուտինը նաեւ հայտարարել է, որ թարմացվելու է ՀԱՊԿ հակաթմրանյութային ռազմավարությունը մինչեւ 2025 թվականը։