Իշխանությունները վրե՞ժ են լուծում Բրյուսովի համալսարանից

Իշխանությունները վրե՞ժ են լուծում Բրյուսովի համալսարանից

Դեռ 2020 թվականի պատերազմի սարսափելի պարտությունից և կապիտուլյացիայից հետո Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ավելի քան 130 դասախոսներ հայտարարություն էին տարածել, որում նշել էին, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում։ Հայտարարությունում ասվում է․

«Մենք՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ներքոստորագրյալ դասախոսներս և աշխատակիցներս, միանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Կառավարության հրաժարականի հանրային պահանջին և առաջարկում ենք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Այսօր, երբ մեր հայրենիքը 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության արդյունքում հայտնվել է աննախադեպ մարտահրավերների առջև, որոնք ներկա իշխանությունը ի զորու չէ հաղթահարել, մենք ակնկալում ենք սահմանադրական ճանապարհով հնարավորինս արագ ձևավորել արհեստավարժներից կազմված կառավարություն, որը

կկանխի պետականության փլուզումը և կվերականգնի մեր ոտնահարված ազգային արժանապատվությունը

• կապահովի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգությունը և պետական սահմանների անձեռնմխելիությունը

• հրատապ կլուծի անհայտ կորած, գերեվարված զինվորների և քաղաքացիների խնդիրները

• կկազմակերպի պատշաճ աջակցություն պատերազմի արդյունքում տուժած ընտանիքներին և վտանգված համայնքներին

• կվերականգնի երկրի դիվանագիտական հարաբերությունները և միջազգային համբավը

• կկասեցնի մոտալուտ ֆինանսական ճգնաժամը և ոտքի կկանգնեցնի կաթվածահար եղած տնտեսությունը։

Մենք՝ բարձրագույն ուսումնական հաստատության ներկայացուցիչներս, պատասխանատու ենք ազգասեր և հայրենասեր սերունդ կրթելու հարցում ու չենք կարող անտարբեր լինել երկրում ծավալված քաղաքական իրավիճակի և բարոյական մթնոլորտի պայմաններում»:

Հայտարարությանը միացած աշխատակիցներ

1. Բելա Մարգարյան (Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր)

2. Լուսինե Վարդանյան (Ուսումնական բաժնի պետ)

3. Նատալյա Խաչատրյան (Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ)

4. Հասմիկ Այվազյան (բ.գ.թ. դոցենտ)

5. Կարինա Գուլանյան (բ.գ.թ. դոցենտ)

6. Ռուբեն Գևորգյան (բ.գ.թ. դոցենտ)

7. Էլեն Հայրապետյան (դասախոս)

8. Կոնստանտին Մարտիրոսյան (բ.գ.թ. դոցենտ)

9. Բագրատ Ավետիսյան (բ.գ.թ.)

10. Անի Ջանիկյան (բ.գ.թ. դոցենտ)

Ընդհանուր՝ 130 ստորագրություն։

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն տարածվեց, թե Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը հնարավոր է միանա Մանկավարժականին, իսկ ահա Թումանյան փողոցի վրա գտվնող Բրյուսովի շենքը վաճառքի հանվի: