Կոնգոյի Դեմոկրատական հանրապետություն հանք է փլուզվցել, կան տասնյակ զոհեր

Կոնգոյի Դեմոկրատական հանրապետություն հանք է փլուզվցել, կան տասնյակ զոհեր

Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության արեւելյան մասում գտնվող Դետրոյտ ոսկու հանքում փլուզում է եղել։ Առնվազն 50 մարդ զոհվել է։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Հանքը պատկանում է Banro Corporation ընկերությանը։

Տեղի հասարակական կազմակերպությունների փոխանցման համաձայն, փլուզման պատճառը տեղատարափ անձրեւներն են։ Լեռնագործները արգելափակվել էին երեք հորերոում՝ ոսկի արդյունահանելիս։ Mirror-ն էլ մանրամասնում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Կամիտուգի բնակավայրի մոտ։ Զոհերի որոնողական աշխատանքները շարունակվում են։