Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ադրբեջանական պետական դրոշի գույներով

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ադրբեջանական պետական դրոշի գույներով

Վրաստանի մայրքաղաք Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ադրբեջանական պետական դրոշի գույներով։ Այս մասին հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Այս կերպ Թբիլիսիի իշխանությունները շնորհավորել են Ադրբեջանին՝ անկախության տոնի առիթով։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի տասնութին Ադրբեջանը նշում է իր անկախության տոնը։ Թբիլիսիի հեռուստաաշտարակը ադրբեջանական պետական դրոշի գույներով լուսավորելու համար վրացական մայրաքաղաքի իշխանություններին դիմել է այդ երկրում ադրբեջանական դեսպանատունը։ Ի դեպ, ըստ վրացական կողմի հայտարարության, գործող ավանդույթի համաձայն, բարեկամ երկրների անկախության տոներին Թբիլիսիի իշխանությունները նման ակցիա են իրականացնում։ Մասնավորապես, ըստ NewsGeorgia-ի, Թբիլիսիի հեռուստաաշտարակը այս տարի լուսավորվել է՝ Բրազիլիայի, Թուրքմենստանի, Սան-Մարինոյի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Լիբիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Գերմանիայի դրոշների գույներով։