Հայտնաբերվել են գողացված կտավներ

Հայտնաբերվել են գողացված կտավներ

Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է 2012 թվականին Ազգային պատկերասրահից գողացված Պաբլո Պիկասոյի եւ Պիտ Մոնդրիանի գողացված կտավները։ Ձերբակալվել է գողության հիմնական կասկածյալը։

Պիկասոյի «Կնոջ գլուխ» եւ Մոնդրիանի «Հողմաղաց» կտավները գողացվել էին 2012 թվականի հունվարին Ազգային պատկերասրահից, մեկ օր առաջ պատկերասրահի՝ վերանորոգման համար գործունեության ժամանակավոր դադարից։

1939 թվականին ստեղծված Պիկասոյի կտավն արժի 20 միլիոն եվրո։ Կտավի դարձերեսի վրա Պիկասոյի ինքնագիր մաղթանքն է՝ ուղղված հույն ժողովրդին՝ գրված 1949 թվականին՝ ընդդեմ նացիզմի պատերազմում ունեցած ներդրման համար։