Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա․ Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա․ Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը իրեն 2018 թվականին ասել է՝ հողերը պետք է տաս:

Առաջին նախագահը նշեց, որ իրեն միշտ՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի թե Նիկոլ Փաշինյանի օրոք մտահոգել է Ղարաբաղի հարցը։

«Ես նրան ասել եմ՝ քո առաջին գործը պետք է լինի փաստաթղթով ֆիքսելն այն ժառանգությունը Ղարաբաղի հարցում, որը դու ստացել ես Սերժ Սարգսյանից։ Հարց է տալիս՝ ինչ փաստաթուղթ, ասում եմ՝ հենց հիմա թելադրում եմ, նամակ ես գրում արտաքին գործերի նախարարին՝ պահանջում երկու օրվա ընթացքում  ներկայացնել Ղարաբաղի կարգավորման կարգավիճակը՝ ապրիլի 18-ի դրությամբ, այդ օրը Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Ասել եմ՝ դրանից հետո ավելի լուծում կբերես, կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես, արդեն կլինի քո խայտառակությունը»,-ասաց նա և նշեց, որ դա ասել է իր փորձից ելնելով, և այդ բանը արել է դեռ 2008 թվականից։

«Նույն բանը Նիկոլին եմ ասում, հիմա դու պետք է ֆիքսես՝ ինչ ժառանգություն ես ստացել և վերջ, ուրիշ խոսակցություն չի եղել, բայց այդ ձայնագրությունը կպահանջեք Նիկոլից»,–ասաց նա։