Հակակոռուպցիոն դատարանը մոտ 100 գործ ուղարկել է առաջին ատյանի դատարան․ դատավորները դեմ են

Հակակոռուպցիոն դատարանը մոտ 100 գործ ուղարկել է առաջին ատյանի դատարան․ դատավորները դեմ են

Հակակոռուպցիոն դատարանը մոտ 100 քրեական գործ ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ զրոյից նոր քննություն սկսելու։ Այդ քրեական գործերի մեջ է նաեւ «Երեխաների որդեգրումների» աղմկահարույց գործը, որն արդեն մոտ 4 տարի է ձգվում է եւ այս որոշման արդյունքում հայտնի չէ թե դեռ որքան կտեւի՝ եթե նորից զրոյից սկսեն քննությունը։

Մեզ բացատրեցին, որ մոտ 15 օր առաջ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, որի համաձայն՝ բազմաթիվ գործեր Հակակոռուպցիոն դատարանին այլեւս ընդդատյա չեն, ուստի ուղարկվել են առաջին ատյանի դատարան։

Ըստ տեղեկությունների՝ Առաջին ատյանի դատարանի դատավորների շրջանում բունտ է հասունանում՝ կապված այդ փոփոխության հետ, նրանք դիմել են Վճռաբեկ դատարան՝ ընդդատությունը որոշելու համար։ Առաջին ատյանի դատարանի դատավորներն այլ կարծիք ունեն․ նրանք նշում են, թե այն գործերը, որոնք սկսվել են այլ դատարանում, թող շարունակվեն նույն դատարանում։ Մանավանդ ընդհանուր իրավասության դատարաններում սարսափելի ծանրաբեռնվածություն կա՝ յուրաքանչյուր դատավորի վարույթում հարյուրավոր գործեր են քննվում։

Նշենք, որ նոր ընդունված փոփոխությունով՝ այն գործերով, որոնցով անցնողները պաշտոնատար անձինք չեն, դրանք պետք է քննվեն առաջին ատյանի դատարանում, քանի որ համարվում է, որ այդտեղ կոռուպցիա չկա եւ Հակակոռուպցիոն դատարանը չպետք է քննի։