Հայազգի ջութակահարը կմասնակցի դասական երաժշտության փառատոնին

Հայազգի ջութակահարը կմասնակցի դասական երաժշտության փառատոնին

Հայազգի ջութակահար Հայկ Կազազյանը հանդես կգա Պրիմորիեում կայանալիք «Հեռավոր-արեւելյան գարուն» դասական երաժշտության հեղինակավոր փառատոնին։

Այն կմեկնարկի մարտի 22-ին՝ Պրիմորիեի երկրամասային ֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահում։ Այս մասին տեղեկանում ենք վլադիվոստոկյան մեդիա ռեսուրսներից։ Փառատոնին կմասնակցեն հայտնի երաժիշտներ եւ երաժշտական կոլեկտիվներ։