Ռուսաստանում ձերբակալվել է Պետդումայի պատգամավորի որդին՝ այլ անձի ծեծի ենթարկելու կասկածանքով

Ռուսաստանում ձերբակալվել է Պետդումայի պատգամավորի որդին՝ այլ անձի ծեծի ենթարկելու կասկածանքով

Մոսկվայի Դորոգոմիլովյան դատարանը որոշում է կայացրել կալանավորել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Մուրադ Հաջիեւի որդուն՝ խուլիգանական դրդմամբ զանգվածային ծեծկռտուքի կասկածանքով։

Ըստ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցման, Աբդուհամիդ Հաջիեւը կմնա մեկուսարանում մինչեւ հոկտեմբերի 24-ը։ Նրան մեղսագրվում է խուլիգանական դրդմամբ՝ այլ անձի առողջությանը մի խումբ անձանց կողմից միջին ծանրության վնաս հասցնելու հատկանիշներով հանցավոր արարք։

Հիշեցնենք, որ Մուրադ Հաջիեւը Պետդումայի պատգամավոր է ընտրվել Դաղստանից, հանդիսանում է «Եդինայա Ռոսսիա» խմբակցության անդամ։