Հնդկաստանը ԱՄՆ-ից ձեռք բերած սպառազինությունները կտեղակայի Չինաստանի հետ սահմանին

Հնդկաստանը ԱՄՆ-ից ձեռք բերած սպառազինությունները կտեղակայի Չինաստանի հետ սահմանին

Հնդկաստանը Միացյալ Նահանգներից ձեռք բերած սպառազինությունները, այդ թվում նաեւ հրետանային համակարգերն ու ուղղաթիռները տեղակայել է Չինաստանի հետ սահմանին։ Այս մասին գրում է The Economic Times պարբերականը։ Սպառազինությունները կտեղակայվեն Թավանգի պլատոյում, որը սահմանակից է Բութանի եւ Տիբեթի հետ։

Հնդկաստանը նաեւ հայտարարել է, որ իր զինված ուժերի այդ շրջանում տեղակայված լեռնային հարվածային կորպուսն ամբողջովին բերված է մարտական պատրաստականության վիճակի, եւ զորամասերը ապահովված են անհրաժեշտ բոլոր սպառազինություններով։